Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բուլղարիայի վարչապետը պաշտոնաթողություն Է խնդրել

Բուլղարիայի վարչապետը պաշտոնաթողություն Է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնական խնդրագիր Է ներկայացրել իր պաշտոնաթողության եւ իր ամբողջ նախարարների կաբինետի հրաժականի մասին՝ ընտրություններում «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կառավարող կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Ցեցկա Ցաչեւայի պարտությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության գլխավորած նախաձեռնող կոմիտեի կողմից առաջադրված գեներալ Ռումեն Ռադեւն առաջատարն Է Բուլղարիայի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլում: Ընդդիմադիր թեկնածու Ռադեւը, Կենտրնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ հավաքել Է քվեների ավելի քան 59 տոկոսը:      

«Վարչապետ Բոյկո Բորիսովը կառավարության հրաժարականի դիմում Է ներկայացրել Ժողովրդական ժողով»,- ասված Է նախարարների կաբինետի կայքում զետեղված հայտարարության մեջ:

Novinite գործակալության տվյալներով՝ խորհրդարանում վարչապետի պաշտոնաթողության հարցի շուրջը քվեարկությունն սպասվում Է նոյեմբերի 15-ին:

Ավելի վաղ Բորիսովը հայտարարել Էր, որ եթե «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կառավարող կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչեւան հաղթանակ չտանի նախագահի ընտրություններում, ինքը եւ ամբողջ կառավարությունը հրաժարական կտան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]