Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թեհրանում օդի աղտոտման պատճառով փակել են դպրոցներն ու մանկապարտեզները

Թեհրանում օդի աղտոտման պատճառով փակել են դպրոցներն ու մանկապարտեզները

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով որոշում են ընդունել նոյեմբերի 14-ին չեղարկել պարապմունքները Թեհրանի դպրոցներում ու մանկապարտեզներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է լիբանանյան The Daily Star թերթը:

«Մանկապարտեզներն ու տարրական դպրոցները նոյեմբերի 14-ին փակ կլինեն Թեհրանում»,-ասված Է Իրանի կրթության նախարարության հայտարարության մեջ:

Բացի այդ, տեղի իշխանություններն ավտոմեքենաների երթեւեկության սահմանափակումներ են մտցրել Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում եւ քաղաքի բնակիչներին հանձնարարել են առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց:

Նշվում Է, որ քաղաքում օդի աղտոտվածության մակարդակը հասել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանված նորմայից եռակի բարձր նշագծի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]