Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարլսենը և Կարյակինը երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղացին

Կարլսենը և Կարյակինը երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղացին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցաշարը: Մրցախաղի երկրորդ պարտիայում սպիտակ խաղաքարերով խաղում էր Սերգեյ Կարյակինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարտիայում մրցակիցները խաղարկեցին իսպանական պարտիա: Կարյակինը կարողացավ պահպանել սկզբնախաղային նախաձեռնությունը, և աշխարհի չեմպիոնը ստիպված էր գործել շատ հստակ, որպեսզի չեզոքացնի մրցակցի ճնշումը: Հաջող ստացվեց Կարլսենի ձիու փոխադրումը c4-ով b6 դաշտ: Կարյակինը որոշեց թուլացնել կենտրոնում ստեղծված լարվածությունը, և խաղը տեղափոխվեց վերջնախաղ: Այստեղ Կարյակինը ուներ փոքր առավելություն, սակայն Կարլսենը գործեց հստակ, և խաղի 33-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Մրցախաղի 3-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 23:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]