Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պեսկովը չի բացառել Պուտինի շփումները Թրամփի հետ նախքան ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնակալությունը

Պեսկովը չի բացառել Պուտինի շփումները Թրամփի հետ նախքան ԱՄՆ-ի նոր 
նախագահի պաշտոնակալությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել շփումների հնարավորությունը Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի միջեւ նախքան վերջինիս պաշտոնակալությունը: Միեւնույն ժամանակ Պեսկովն ընդգծել Է, որ առայժմ Ռուսաստանն աշխատում Է Սպիտակ տան գործող նախագահ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

«Առայժմ ԱՄՆ-ում կա գործող նախագահ, եւ նա կգործի եւս երկու ամիս»,- ասել Է Պեսկովը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակված հարցազրույցում: «Սիրիայի իրադարձություններն, օրինակ, այնքան ակտիվորեն են զարգանում, որ ոչ ոք չի կարող իրեն երկու ամսվա դադար թույլ տալ, ուստի աշխատանքը կշարունակվի»,- հավելել Է նա:

«Չգիտեմ՝ կլինեն արդյոք ինչ-որ շփումներ ՌԴ-ի նախագահի եւ Թրամփի միջեւ նախքան պաշտոնակալությունը (2017 թվականի հունվարի 20-ը)»,- ասել Է Պեսկովը: «Դա ինձ հայտնի չԷ, բայց, անշուշտ, դա չի կարելի բացառել»,- ասել Է մամուլի քարտուղարը՝ հիշեցնելով, որ Պուտինի շնորհավորական ուղերձը Թրամփին արդեն ուղարկված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]