Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը հրաժարվեց նախագահի աշխատավարձից

Թրամփը հրաժարվեց նախագահի աշխատավարձից

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրաժարվում Է աշխատավարձից, որն ստանում են երկրի բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնող անձինք: Այս մասին հանրապետականը հայտարարել Է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես երբեք մեկնաբանություններ չեմ տվել այդ առիթով, բայց պատասխանը «ոչ» Է,- ասել Է Թրամփը:- Կարծում եմ՝ օրենքով ինձ հարկ կլինի ընդունել 1 դոլար, ուստի ես տարեկան 1 դոլար կստանամ»:    

Հանրապետականը խոստովանել Է, որ չգիտի, թե որքան Է ստանում Միացյալ Նահանգների նախագահը: Հեռուստաընկերության լրագրողուհին հայտնել Է, որ Սպիտակ տան տիրոջ աշխատավարձը կազմում Է տարեկան 400 հազար դոլար: «Ես չեմ ընդունի աշխատավարձը, ես այն չեմ ընդունի»,- կրկնել Է Թրամփը:

Forbes հանդեսի վերջին գնահատումներով, որոնք ներկայացվել են այս տարվա սեպտեմբերին՝ հանրապետականի կարողությունը կազմում Է 3,7 միլիարդ դոլար: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Թրամփը չի դառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը հրաժարվել Է աշխատավարձից: Օրինակ՝ ավելի վաղ համանման կերպ են վարվել Ջոն Քենեդին եւ Հերբերտ Հուվերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am