Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի Քարին Տակ գյուղը մանկապարտեզ կունենա

Արցախի Քարին Տակ գյուղը մանկապարտեզ կունենա

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Քարին Տակ գյուղում (Շուշիի շրջան) կառուցվող մանկապարտեզը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համայնքում կյանքի կոչվող չորրորդ կարեւորագույն ենթակառուցվածքն է: Նախորդ տարիներին այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն, խմելու ջրի նոր համակարգ, վերակառուցվել դպրոցի մարզադահլիճը: Մանկապարտեզը կառուցվում է արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրողլուի, հունահայ եւ կիպրահայ համայնքների, ինչպես նաեւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հունաստանի տեղական մարմնի այս տարվա դրամահավաք-հեռախոսամարաթոնը եւս կուղղվի մանկապարտեզի ֆինանսավորմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

Մանկապարտեզում նախադպրոցական կրթություն եւ խնամք կարող է ստանալ ավելի քան 50 երեխա: Շնորհիվ նորակառույց կաթսայատան եւ ջեռուցման համակարգի, խստաշունչ ձմռան ամիսներին եւս այստեղ հնարավոր կլինի հարմարավետ պայմաններ ապահովել: Խաղասարքերով կահավորված խաղահրապարակն էլ կծառայի մանուկների բացօթյա ժամանցին: Մանկապարտեզի շենքն արդեն կանգուն է, տանիքը՝ կառուցված: Շենքի արտաքին ու ներքին հարդարումը, կաթսայատան կառուցումն ու տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո, ամռանը, նորակառույցը դռները կբացի համայնքի 40 փոքրիկների առջեւ: 
Քարին Տակն ունի շուրջ 650 բնակիչ, որոնց գերակշռող մասը երիտասարդներ են: Գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով՝ գյուղում տարեցտարի ավելանում է ծնունդների թիվը, եւ այստեղ մանկապարտեզի խիստ կարիք կար: «Մեր գյուղացիներն ամուր կապված են իրենց հողին. նույնիսկ պատերազմի տարիներին, երբ գյուղն արկերի տակ էր, մերոնք չլքեցին իրենց տունը: Այսօր, համայնքում մեկը մյուսին հաջորդող ծրագրերի շնորհիվ քարինտակցիներն ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով եւ հավատով են լցված վաղվա օրվա հանդեպ» ,- ասում է գյուղապետը: 

Շուշի քաղաքից 5կմ հեռավորության վրա գտնվող Քարին Տակ համայնքը հիմնադրվել է 18-րդ դարում: Այն արցախյան ազատամարտի ընթացքում մեծապես տուժած գյուղերից է: Ամեն տարի, հունվարի 26-ին, քարինտակցիները նշում են գյուղի հերոսամարտի ու հաղթանակի օրը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]