Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ագուլիս» թատրոնի վերաբացման հարցը կքննարկվի կառավարության նիստում

«Ագուլիս» թատրոնի վերաբացման հարցը կքննարկվի կառավարության նիստում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Քրիստ Մանարյանը, թատրոնի հիմնադիր Երվանդ Մանարյանը «Ագուլիսի» վերականգնման հարցի շուրջ զրուցել են  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի և ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Ադոնցի հետ: «Հանդիպման ընթացքում որոշվեց այդ հարցը բարձրացնել կառավարության նիստում: Կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ քննարկվելու է թատրոնի տարածքը երկարատև օգտագործման վարձակալության պայմանագրով մեզ հանձնելու հարցը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Քրիստ Մանարյանը:

«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան ավելի քան մեկ տարի դադարեցրել է իր գործունեությունը տարածքի անբարենպաստ պայմանների պատճառով: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` ՀՀ մշակույթի նախարարությունն անցյալ տարի խոստացել էր միջոցներ տրամադրել այդ փոքր, նկուղային հարկի վերանորոգման համար, սակայն խոստումը չի կատարել:

«Առաջարկեցի սեփականաշնորհել այն, բայց դա էլ անհնար համարվեց: Ներկայումս լիահույս եմ, որ հարցը կառավարության նիստում քննարկելուց հետո ի վերջո կկարողանանք վերանորոգել թատրոնը և նոր ու գունեղ ներկայացումներ բեմադրել»,-ասաց Քրիստ Մանարյանը:

Զրույցի ընթացքում Երվանդ Մանարյանի որդին նշեց, որ ինքն է ներկայացնում թատրոնը, քանի որ հոր համար դժվար է թատրոնի գործունեության հարցերով զբաղվելը: «Նա իր կյանքի յոթանասուն տարիները նվիրել է հայ մշակույթին. մի ամբողջ կյանք: Ես ի պաշտոնե եմ զբաղվում Ագուլիսի հարցերով»,- ասաց նա:

Մանարյանի խոսքով՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոնը երբևէ ոչ մի օգնություն չի ստացել: «Չգիտեմ նման այլ թատրոն, միայն սեփական ուժերին ապավինող: «Ագուլիսն» ինքն է եղել իր գլխի տերը, առանց աջակցության: Եվ միշտ էժան տոմսեր է վաճառել, որպեսզի բոլորը կարողանան  գալ և ներկայացումներ դիտել. սա Երվանդ Մանարյանի մոտեցումն է»,-շեշտեց գեղարվեստական ղեկավարը և հավելեց, որ ինքը սեփականության մոլուցքով տառապող մարդ չէ, ուղղակի ուզում է, որ մանուկներն օր առաջ նորից կարողանան Ագուլիսի հյուրընկալ դռները բաց գտնել:

«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան հիմնադրվել է 1988 թվականին ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանի կողմից: Առաջին ներկայացումը եղել է «Ծույլ փայտահատը», այնուհետև ներկայացումների ցանկը համալրել են «Պոչատ աղվեսը», «Երեք խոզուկները»  և այլ բեմադրություններ:

«Ագուլիս» տիկնիկային թատրոնի առանձնահատկությունն այն է, որ բոլոր ներկայացումներին անմիջականորեն մասնակցում են հանդիսատես երեխաները: Երեխաներն արտասանում, երգում են, որպեսզի ներկայացումը սկսվի, կանչում են թատրոնի ամենաառաջին տիկնիկ Մանչուկին, պատասխանում տիկնիկների հարցերին, օգնում նրանց «դժվար պահերին»` իրականացնելով ներկայացումների հանգուցալուծումները:

Լուսանկարը` Գերման Ավագյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]