Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աղձքի պեղավայրում բացվեց հայոց արքաների մասունքներն ամփոփող մասունքատուփ- սնդուկը

Աղձքի պեղավայրում բացվեց հայոց արքաների մասունքներն ամփոփող 
մասունքատուփ-
սնդուկը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրում բացվեց Աղձքի արշավախմբի կողմից պեղված երեք մասունքատուփ-սնդուկներից ամենամեծը, որտեղ եւս հայտնաբերվեցին հայոց արքաների մասունքներ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով` պեղավայրում աշխատանքներ իրականացնելու համար ֆինանսավորում հատկացվում է 2014 թվականից սկսած:

«2016 թվականին հուշարձանի պեղման համար հատկացվել է 17 միլիոն դրամ: Այս պեղավայրում արդյունքները ցույց են տվել, որ մենք պետք է շարունակենք պեղման աշխատանքները»,-ասաց նախարարը:

Հնագետ, Աղձքի պեղավայրի արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշեց, որ Աղձքի պեղավարում այս տարվա աշխատանքները սկսել են մայիս ամսից եւ շարունակվում են մինչ հիմա: «Այստեղ աշխատում է պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը: Հունգարացիներն ու իրանցիները եւս հետաքրքված են այս հուշարձանով եւ նրանք առաջիկայում եւս կընդգրկվեն արշավախմբի մեջ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Սիմոնյանի խոսքով` առաջիկայում պեղավայրի տարածքում նախատեսվում է ստեղծել հայոց պետականությանը նվիրված թանգարան, որտեղ էլ կպահվեն հուշարձանից պեղված նմուշները:

Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։

Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան 364 թվականին գրավելով Անի-Կամախը՝ փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ՝ մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաեւ նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն եւ դրանք հողին հանձնել Աղձքում։

2016 թվականն կատարվեց բացառիկ հայտնագործություն, եկեղեցու խորանի առջեւ, սալահատակի ներքո բացվեցին քարե մասունքատուփ-սնդուկներ, որոնց մեջ ավելի քան 1650 տարի առաջ ամփովել էին հայոց արքաների մասունքները: Հնում հավատում էին, որ մեծ արքաների ոսկորներն օժտված են գերբնական ուժով եւ հովանի են Հայաստան երկրին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]