1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության կտրուկ փոփոխություն չի ակնկալում

Քաղաքագետը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության կտրուկ փոփոխություն չի 
ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ղեկավարման տարիներին այդ երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի: Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թրամփի ղեկավարման ընթացքում այդ երկրի քաղաքականության փոփոխությունների որոշակի դինամիկա միգուցե նկատվի Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի հետ հարաբերություններում, սակայն չեմ կարծում, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ կլինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց քաղաքագետը:

Իսկանդարյանը նաև կարծում է, որ չի փոխվի ԱՄՆ-ի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Քաղաքագետը նկատեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը միակն է, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սերտ համագործակցում են: «Ես կարծում եմ, որ այս ձևաչափը կշարունակի աշխատել նույն տեմպերով, քանի որ այն արժեք ունի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանն այս տարածաշրջանում պատերազմ չեն ցանկանում»,- ընդգծեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]