Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում հայկական եկեղեցիներն ակտիվ գործում են. Հրանուշ Հակոբյան

ԱՄԷ-ում հայկական եկեղեցիներն ակտիվ գործում են. Հրանուշ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական եկեղեցիներն ակտիվ գործում են: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Արաբական Միացյալ Էմիրություններում ունենք երկու եկեղեցի` Աբու Դաբիում Սրբոց Նահատակաց և Շարժայում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող այս հայկական եկեղեցիներն ակտիվ գործում են: Եվ Տեր Հայրը և Հայր Սուրբը գործնական մարդիկ են, զբաղվում են հայապահպանության խնդիրներով»,-ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքով, Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական համայնքը բավական կազմակերպված է ու ակտիվ: Նրա խոսքով, ԱՄԷ-ում հայ համայնքը հայապահպանության խնդիր չունի:

«Բոլորը խոսում են հայերեն, հատկապես՝ երեխաները, և դա մեծ հպարտություն է: Դպրոցները նորմալ գործում են, անհրաժեշտ քանակությամբ գրականություն ստանում են: Այստեղ ունենք երկու մեկօրյա դպրոց` Շարժայում, Աբու Դաբիում: Համայնքը  կայացած է, նրա անդամները 40 տարի առաջ հիմնականում եկել են  Սիրիայից և Լիբանանից: Վստահաբար կարող ենք ասել, որ նրանք կարողացել են իրենց տեղը գտնել»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄԷ-ի հայ համայնքին Սիրիայից եկած հայրենակիցներին օգտակար լինելու համար:

Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է 10 հազարից ավելի հայ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]