Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել Եվրոպայի շախմատի ակումբային առաջնության 5- րդ տուրում

Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել Եվրոպայի շախմատի ակումբային առաջնության 5-
րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նովի Սադում շարունակվող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում տեղի ունեցան 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Միրչեա-Էմիլիան Պարլիգրասի հետ, իսկ նրա «Պադովա» ակումբը 4.5- 1.5 հաշվով հաղթեց Ռումինիան ներկայացնող «Տիմիշորա» թիմին:
Տղամարդ շախմատիստների առաջնության աղյուսակը գլխավորում է «Ալկալոիդ»  ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 10 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում է ընթանում «Սիբիր» ակումբը, որը վաստակել է 9 թիմային միավոր: 7 ակումբ, որոնց թվում է նաև Արոնյանի «Պադովա»-ն,  վաստակել են 8-ական միավոր և կիսում են 3-10-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ հորիզոնականում է ընթանում «Մեդնի վսադնիկ» ակումբը, իսկ «Պադովա»-ն գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Կանանց մրցաշարի 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Բելա Խոթենաշվիլու հետ, իսկ նրա «Յուգրա» ակումբը պարտվեց  «ՆՈՆԱ» թիմին:

 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը, որն իր ակտիվում գրանցել է 10 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող «ՆՈՆԱ» ակումբը վաստակել է 7 թիմային միավոր, իսկ «Յուգրա» ակումբը, վաստակած 6 թիմային միավորով, ընթանում է երրորդ հորիզոնականում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am