Թուրքիայի արդարադատության նախարարը վետո է դրել ԵԽ զեկուցողի այցի վրա
11:21, 11 Նոյեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը վետո է դրել Եվրոպայի խորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի այցելության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Բոզդաղն իր որոշումը պայմանավորել է այն հիմնավորմամբ, թե «Փիրին Թուրքիայում հանդիպումներ է անցկացնում, սակայն զեկույցը պատրաստում է ահաբեկչական խմբավորումների առաջարկներով»: Թուրքիայի արդարադատության նախարարի պահանջով Փիրին հանվել է երկիր այցելող ԵԽ պատվիրակությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում