Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օբաման Պենտագոնին կարգադրել է ոչնչացնել «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլուխներին

Օբաման Պենտագոնին կարգադրել է ոչնչացնել «Ջեբհաթ ան Նուսրայի» պարագլուխներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պենտագոնին կարգադրել Է գտնել եւ վերացնել Սիրիայում գործող «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Washington Post թերթը:

Այդ խնդիրի լուծման համար ենթադրվում Է, մասնավորապես, ռազմական գործողությունների թատերաբեմում ծավալել Էլ ավելի շատ անօդաչուներ եւ ուժեղացնել հետախուզության հնարավորությունները:

Ինչպես նշվում Է, Օբաման անհանգստացած Է այն բանից, որ Սիրիայի մի մասը փաստորեն «Ալ Քաիդայի» գործողությունների նոր հենակետի Է վերածվում Եվրոպայի հարավային ծայրամասի մերձակայքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]