Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

ՀԱՀ ներկայացուցիչներն այցելել են Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարան

ՀԱՀ ներկայացուցիչներն այցելել են Հայ  կաթողիկե Մեսրոպյան վարժարան

ԲԵՅՐՈՒԹ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչնեչն այցելել են Հայ կաթողիկե Մեսրոպյան վարժարան: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարան այցելեցին Հայաստանի Ամերիկեան համալսարանի Ընդունելութեան բաժնի տնօրէն տիկին Արինա Զօհրապեան եւ Շարունակական կրթութեան բաժնի տնօրէն դոկտ. Սերգէյ Թանթուշեան:

ՀԱՄ-ի պատասխանատուները Ֆարաճեան սրահին մէջ հանդիպում ունեցան վարժարանի երկրորդական բաժնի աշակերտներուն հետ եւ ներկայացուցին համալսարանի կարգավիճակին, կրթական ծրագիրներուն, ընդունելութեան եւ այնտեղ ուսանելու պայմաններուն մասին սպառիչ տեղեկատուութիւն:

Մեսրոպեանի հիւրերը ապա տեսակցեցան տնօրէն պրն. Կրէկուար Գալուստին հետ, որ շնորհակալութիւն յայտնեց աշակերտներու արեւելումին նպաստող այս այցելութեան համար եւ շեշտեց տեղեկատուութեան փոխանակման ընդլայնումին կարեւորութիւնը՝ Հայաստանի եւ լիբանանահայ կրթական կառոյցներուն միջեւ»:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ