Երևանյան բեսթսելեր 4/36. Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործույթունն առաջատար է
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «
Աշխարհում ամենաշատն ընթերցված «Ո՞ւր է իմ պանիրը» գործը, վերադարձել է ամենավաճառվածների ցանկ: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ֆյոդոր Դոստոևսկու «
Հինգերորդ տեղում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն է: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ
Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» ստեղծագործությունը վարկանիշային աղյուսակի յոթերորդ տեղում է: Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար:
Պաուլու Կոելյուի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը զիջել է իր դիրքերը և ութերորդ տեղում է: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Գրքում շարադրված է պատմություն մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը իններորդն է: Այն Գրինի ամենատխուր
Գրքերի ցանկն այս շաբաթ եզրափակում է Ալիս Մանրոյի «Կյանքի սիրույն» ստեղծագործությունը: Այս պատմվածքներում կանադական գյուղաքաղաքների անորսալի կյանքն է: Գնացքում, լքված անվավոր կցասայլակում, ինչ–որ մի եկեղեցու հետևորդի կամ ծեր զույգի տանը տեղի ունեցող իրադարձությունները երբևէ չեն հավակնում ստեղծելու մեկ այլ իրականության պատրանք: Նոր կյանքի խոստումով կամ անցյալի պատկերներով տարված այս մարդիկ որքան էլ անբացատրելի, կտրուկ քայլերի դիմեն, պարզապես շարունակելու են ապրել: Ալիս Մանրոն ապրում է նրանց հետ՝ նայելով առաջ՝ դեպի ավարտը, և անսպասելիորեն շրջվում է դեպի մանկություն, որպեսզի եզրափակի ժողովածուն ինքնակենսագրական պատմություններով:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ պրինտ | 32 | |
2 | -1 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Էդիթ պրինտ | 26 | |
3 | * |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ պրինտ | 21 | |
4 | +3 |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 20 | |
5 | -2 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Գասպրինտ | 18 | |
6 | -4 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 18 | |
7 | -1 |
Ջեյն Օսթին «Հպարտություն և նախապաշարմունք» |
Անտարես | 12 | |
8 | -3 |
Պաուլո Կոելյո «Վերոնիկան որոշում է մեռնել» |
Անտարես | 8 | |
9 | -1 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ պրինտ | 7 | |
10 | * |
Ալիս Մանրո «Կյանքի սիրույն» |
Զանգակ | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում