Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի դրոշի փոխարեն կոտրել է Կոլումբիայի դրոշը. քսենոֆոբիայի բացահայտ օրինակ

Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի դրոշի փոխարեն կոտրել է Կոլումբիայի դրոշը. 
քսենոֆոբիայի բացահայտ օրինակ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում դեռևս չեն կարողանում տարբերակել Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի պետական դրոշները: Պատահական չէ, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Ազգային դրոշի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Դաշքեսանի շրջանի ղեկավար Ահադ Աբիևը սխալմամբ հայկականի փոխարեն կոտրել է Կոլումբիայի դրոշը` ի ցույց դնելով այդ երկրում հայատյացության բացահայտ դրսևորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Report գործակալությունը, ի պատասխան Կոլումբիայի պետական դրոշը կոտրելու տեսարանը պատկերող լուսանկարների տարածումից բարձրացած աղմուկի` Աբիևը սկսել է արդարանալ, թե կոտրելու ժամանակ իմացել է, որ իր դիմաց Հայաստանի դրոշն է, պարզապես հակառակ կերպով շրջված: «Նրանք, ովքեր Հայաստանի դրոշը ներկայացնում են որպես Կոլումբիայի դրոշ, գործում են հայերի օգտին»,- հայտարարել է Աբիևը:

Սոցիալական ցանցերի օգտատերերն ու լրատվամիջոցները մեղադրանքներ էին հղել Դաշքեսանի ղեկավարի հասցեին այն բանի համար, որ նա հայկականի փոխարեն կոտրել է Կոլումբիայի դրոշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]