Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Պենտագոնը հայտարարել է Սիրիայի երկնքում «Ադմիրալ Կուզնեցով»-ի օդուժի թռիչքների մասին

Պենտագոնը հայտարարել է Սիրիայի երկնքում «Ադմիրալ Կուզնեցով»-ի օդուժի թռիչքների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնում սպասում են, որ շուտով ռուսական ավիա- եւ հրթիռային հոծախումբ հարվածներ կհասցվեն Սիրիայի թիրախներին՝ «Ադմիրալ Կուզնեցով» ծանր ավիակիր հածանավի տախտակամածային օդուժի օգտագործմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հայտարարել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կենտրոնակայանում:

Ամերիկյան զինվորական աղբյուրների տվյալներով՝ ավիակրի վրա բազավորված Սու-33 եւ ՄիԳ-29Կ տախտակամածային կործանիչները մարտական լրակազմով արդեն սկսել են թռիչքները Սիրիայի տարածքի վրա:  

Դրանք դեռեւս չեն մասնակցել մարտական գործողություններին, սակայն, ինչպես նշում են Պենտագոնում, «կան այն բանի նախանշանները, որ «Ադմիրալ Կուզնեցովի» տախտակամածային օդուժն ավելի խոշոր կոմբինացված այն ուժերի մաս կկազմի, որոնք սիրիական Հալեպ քաղաքի գործողությանը կներգրավվեն արդեն այս  շաբաթվա ընթացքում»:     

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել Է, որ «Ադմիրալ Կուզնեցով» ծանր ավիակիր հածանավի ինքնաթիռները եւ ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, պատրաստվում են զինալներին հարվածներ հասցնել Հալեպի հեռավոր մատույցներում:

Լուսանկարը` Reuters





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ