Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հին Երեւանի մասին պատմող գիրքն արդեն վաճառքում Է

Հին Երեւանի մասին պատմող գիրքն արդեն վաճառքում Է

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծիծեռնակ» հրատարակչությունում պետպատվերով լույս Է տեսել «20-րդ դարի 20-40-ական թվականների հին Երեւանը հայ դասականների պատմություններում եւ հուշերում» գիրքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրքի կազմողն ու թարգմանիչը՝ Կարինե Խալաթովան,  ընթերցողին հրավիրում Է հետաքրքիր ճանապարհորդություն կատարել Հայաստանի 12-րդ մայրաքաղաքով՝ 20-րդ դարի 20-40-ական թվականների Երեւանով: Քաղաքի պատմության լաբիրինթոսներում որպես «ուղեվարներ» են հանդես գալիս հայ գրողներ Ակսել Բակունցը (1899-1937), Ստեփան Զորյանը (1889-1967), Վահան Թոթովենցը (1894-1938), Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956), Լեռ Կամսարը (1888-1965), Մկրտիչ Արմենը (1906-1972), Գուրգեն Մահարին (1903-1969), Վալտեր Արամյանը (1909-1995): Գրողների համառոտ կենսագրությունները միտումնավոր ամբողջական չեն ներկայացվել, այլ մինչեւ հեղինակների Երեւան ժամանելու պահը, որպեսզի ընթերցողներն իրենք այլ գրքերում ավելի մանրամասն տեղեկութուններ փնտրեն ու կարդան նրանց կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք ծնունդով Երեւանից չեն եւ գրեթե բոլորն Էլ այստեղ են եկել 20-ական թվականների կեսին, երբ վերածնվող Հայաստան Էր հասնում հայրենադարձների առաջին ալիքը:

Գրքում խոսում են նաեւ մայրաքաղաքի ավելի կրտսեր ժամանակակիցներն ու ականատեսները՝ Է.Ավագյանը, Ավ.Իսահակյանը, Վ.Իսահակյանը, Ս.Հարությունյանը, Յ.Զարգարյանը, Ռ.Հովհաննիսյանը եւ ուրիշներ, որոնց հուշագրություններից հատվածները ներհյուսվում են քաղաքի ու նրա բնակիչների ճակատագրի մասին ընդհանուր սյուժեում:

Գրքի «Առանձին երթուղին» կարճ պատմություններ Է ներառում Հայաստանի մայրաքաղաքի փրկված ու կորսված տաճարների մասին, որոնց վերաբերյալ ժամանակին թարգմանչուհուն պատմել Է Հայկական ԽՍՀ արվեստների վաստակավոր գործիչ պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը (1909-2008):

Երեւանի դիմանկարը լրացնում ու ավելի բովանդակալից են դարձում ոչ միայն սեւ-սպիտակ նկարազարդումները, այլեւ ռուս պոետներ Ե.Նիկոլաեւսկայայի, Ս.Շերվինսկու, Վլ.Կոռնիլովի, Ս.Սոլոժենկինայի դիտարկումները չափածո բնաբաններում, ինչպես նաեւ Մ.Գորկու, Ս.Շերվինսկու եւ Մ.Շահինյանի հուշագրությունները:

«… Սահման չունի հյուրընկալորեն լայն բացված գիրքը. Երեւանը գրավիչ եւ ճանաչողական ընթերցանություն Է: Երեւանը պահպանում Է պատմության գաղտնիքները եւ օրեցօր գեղեցկանում: Այն ե՛ւ հին Է, ե՛ւ երիտասարդ: Նա նրբազգացորեն արձագանքում Է ժամանակի ու երեւանցիների նոր սերունդների պահանջներին ու հուշումներին:  Անցյալ դարի 20-ականներին վերածնված Երեւանը ծերանալու իրավունք չունի…»,-գրում Է Խալաթովան նախաբանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]