Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել

Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական Azeri Light տիպի նավթի արժեքը 0,01 դոլարով կամ 0,02 տոկոսով անկում է ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az  լրատվական կայքը:

Ադրբեջանական Azeri Light նավթի արժեքը ներկայումս մեկ բարելի համար կազմում է 46,08 դոլար:

Նախորդ անգամ Azeri LT CIF նավթը էժանացել էր 0,60 տոկոսով կամ 0,28 դոլարով:

Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:

Նոյեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը կազմում է 1,6782 մանաթ:

2015 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած առաջին դեվալվացիայի համեմատ մանաթը 114 տոկոսով արժեզրկվել է:

Նախորդ տարի Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը հիմնավորել էր արտաքին առեւտրաշրջանառության մեջ դրական սալտոյի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով, պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին: 

Ադրբեջանական նավթի գների անկմանը զուգահեռ շարունակում է գահավիժել նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]