1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռիժկովը կարևորում է Հայաստանի և ՌԴ-ի համագործակցության զարգացումը մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում

Ռիժկովը կարևորում է Հայաստանի և ՌԴ-ի համագործակցության զարգացումը մշակույթի և 
զբոսաշրջության ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ռուս համանախագահ Նիկոլայ Ռիժկովի մոտ Հայաստան այցելելն ու հայ ընկերների հետ հանդիպումները հատուկ զգացողություններ են առաջացնում: ՀՀ Ազգային ժողովում միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նստաշրջանի մեկնարկին բացման խոսքում Նիկոլայ Ռիժկովն ընդգծեց, որ իր կյանքի շատ իրադարձություններ կապված են Հայաստանի հետ:

«Այսօր՝ որպես Դաշնային խորհրդի անդամ, թույլ տվեք ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև խորհրդարանական կապերը կարևոր նշանակություն ունեն երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Ռիժկովն ընդգծեց, որ մեկնարկած նիստի հիմնական թեման զբոսաշրջության և մշակութային ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացումն է: «Այս ոլորտները շատ կարևոր նշանակություն ունեն այն առումով, որ ընդլայնում են մարդկանց կապն ու շփումը: Այս ոլորտներում Հայաստանը և Ռուսաստանը հարուստ ժառանգություն ունեն: Ջերմ հոգևոր-մշակութային կապերը մեր ազգերի միջև չեն դադարել անգամ նույնիսկ պատմության ամենադժվար ժամանակներում: Դա օգնել է մեզ դիմակայել փորձություններին, համատեղ լուծել բարդ խնդիրները: Վստահ եմ, որ այդպես կլինի միշտ»,- ասաց Ռիժկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]