Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պենտագոնը հայտարարել Է Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի հարվածներից 64 խաղաղ բնակիչների զոհվելու մասին

Պենտագոնը հայտարարել Է Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի հարվածներից 64 խաղաղ բնակիչների զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածների հետեւանքով 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր զոհվել են 64 խաղաղ բնակիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի զինվորականների հայտարարությանը:

Պենտագոնի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է 24 տարբեր ավիահարվածների զոհերին, հարվածներ, որոնք հասցվել են 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Այդ դեպքերից յուրաքանչյուրում, ինչպես պնդում են ամերիկացի զինվորականները, կիրառվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու զոհերը քաղաքացիական անձանց շրջանում:

Պենտագոնում նշել են, որ ընդամենը 2014 թվականից ԱՄՆ-ի ավիահարվածների հետեւանքով զոհվել Է 119 խաղաղ բնակիչ, եւս 37 մարդ վիրավորվել Է: Մինչդեռ «Միջազգային համաներում» կազմակերպությունը հայտարարում Է, որ երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից զոհվել Է շուրջ 300 խաղաղ բնակիչ:

Ընդամենը ԱՄՆ-ը Իրաքում եւ Սիրիայում ավելի քան 12 հազար ավիահարված Է հասցրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]