1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել Թրամփի ընտրվելու դեմ

ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացրել Թրամփի ընտրվելու դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հազար ամերիկացիներ են նոյեմբերի 9-ին մասնակցել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ անցկացված բողոքի ցույցերին: Ինչպես հաղորդել են CNN հեռուստաընկերությունը եւ Reuters գործակալությունը, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես, Կալիֆոռնիայի, Իլինոյսի, Տեխասի, Վաշինգտոնի, Նյու Յորքի եւ Օրեգոնի նահանգներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) շուրջ հազար մարդ Է հավաքվել Թրամփին պատկանող շենքերի մոտ: Նման ակցիա Է անցկացվել Նյու Յորքի Մանհեթենի շրջանում՝ Հինգերորդ ավենյուիի Trump Tower երկնաքերի մոտ, որտեղ գտնվում Է ընտրյալ նախագահի գործարար կայսրության կենտրոնակայանը:

Օսթինում (Տեխասի նահանգ) ցույցին մասնակցել Է շուրջ 400 մարդ, նրանք փակել են ավտոմոբիլային  խճուղին: Բողոքի նույն ձեւին են դիմել Փորթլենդի (Օրեգոնի նահանգ) շուրջ 300 բնակիչներ, որոնք արգելափակել են ավտոմեքենաների երթեւեկությունը: Նրանք նաեւ այրել են ամերիկյան դրոշներ եւ Թրամփի դիմանկարով պաստառներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]