Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում լուսադիոդային լամպեր են տեղադրվելու Տավուշի սահմանամերձ գյուղերում

«Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում լուսադիոդային լամպեր են տեղադրվելու 
Տավուշի սահմանամերձ գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերրում լուսադիոդային լուսարձակների տեղադրման «Լուսավոր սահման» բարեգործական նախագիծը: Այս նախագծի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր և տեղադրել նրանց տներում:

Նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով ցանկանում են մասսայականացնել լուսադիոդային լամպերի օգտագործումը Հայաստանում:

«Այս լամպերը ծախսում է տասն անգամ քիչ էլեկտրական էներգիա, իսկ օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: Միջին տվյալներով՝ լուսադիոդային լամպերի տեղադրման ծախսերը հնարավոր կլինի վերադարձնել արդեն 1,5-2 ամսվա ընթացքում: Ավելին, դրանց շնորհիվ ամսական էլեկտրական էներգիայի վճարը կրճատվում է 30-60 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը: Ըստ փոխնախարարի՝ նմանատիպ ու բավականին հաջող ծրագիր  իրականացվել է նաև 2015 թվականին Արցախի Աստղաշեն գյուղում:

 Փոխնախարարի տեղեկացմամբ՝ սկզբնական ծրագրով նախատեսվում է տեղադրել լուսադիադային լամպեր Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տներում:

«Նախագիծը իրականացնելու համար սկսվել է դրամահավաք: Գումարը հավաքելուց հետո կհայտարարվի լուսադիոդային լամպերի մատակարարման մրցույթ, որի շրջանակներում հատուկ լաբարատորիաներում ստուգվելու է այդ լամպերի որակը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ երկու գյուղերի համար արդեն կա անհրաժեշտ ֆինանսավորում:

«Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը իր հերթին նշեց, որ ծրագրի սկզբնական  փուլում  նախատեսվում է լուսադիոդային լամպեր տեղադրել 10 գյուղում:

«Ընդհանուր առմամբ նախատեսվել է լուսադիոդային լամպեր տեղադրել 33 թիրախային գյուղերում և Ճամբարակ քաղաքում: Ծրագրի շահառուներ են լինելու 16500 ընտանիք: Ծրագրով նախատեսել ենք նմանատիպ լամպեր տեղադրել նաև Արցախում»,- եզրափակեց Շեկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]