1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը խոչընդոտ չի տեսնում ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը խոչընդոտ չի տեսնում ԵՄ-Հայաստան շրջանակային 
համաձայնագրի ստորագրման հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի կառավարությունը սատարում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

«2017 թվականը մեզ համար նշանակալի  տարի է, քանի որ նշելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը: Հուսամ՝ մինչ այդ համաձայնագիրը կստորագրվի: Ասեմ, որ հատկապես գործարարներն են սպասում փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն նպաստելու է  երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հուսամ նաեւ, որ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված  այլեւս որեւէ խնդիր չի առաջանա»,-նշեց դեսպանը:

Դեռեւս 2015 թվականին պաշտոնական Բրյուսելն ազդարարել էր Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]