Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում կայացած արարողության ժամանակ Մխիթարյանը շեշտեց, որ իր համար կարևոր է լինել դեսպան և պատրաստ է անել ավելին՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ն։ «Ես պատրաստ եմ գործի դնել իմ հնարավորությունները՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին Հայաստանում խթանելու բոլոր, հատկապես ամենախոցելի, երեխաների կրթության իրավունքը»,- ասաց Մխիթարյանը։ «Ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ՝ որպես երեխաների և առողջ ապրելակերպի վստահ ջատագով»,- ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

  Կես դարից ավելի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքը: Երեխաներին վերաբերող հարցերի մասին իրազեկելով և օգնելով միջոցներ հավաքագրել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ երեխաներն են առաջնահերթությունը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ