1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մերկելը տագնապեցնող է անվանել իրադրությունը Թուրքիայում

Մերկելը տագնապեցնող է անվանել իրադրությունը Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների ու ղեկավարների, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների կալանավորումից հետո կոչ է արել պաշտոնական Անկարային պաշտպանել հիմնարար ազատությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Նորվեգիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ վերջին օրերին Թուրքիայից հիմնարար ազատությունների հետ կապված ահազանգեր է ստանում:

Անդրադառնալով Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթի հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն էր հայտնել ապաստան տրամադրել Թուրքիայից դիմողներին` Մերկելն ասել է. «Նախ և առաջ ջանքեր ենք գործադրում Թուրքիայում այնպիսի միջավայր ստեղծելու համար, որ մարդիկ ստիպված չլինեն ապաստան ստանալու դիմում ներկայացնել և որ երկրում պահպանվեն հիմնական ազատությունները»:

Միշել Ռոթը Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ասել էր. «Թուրքիայում ներկայում տեղի ունեցող իրադարձությունները որևէ առնչություն չունեն եվրոպական արժեքների, օրինական պետության սկզբունքի, ժողովրդավարության և մամուլի ազատության հետ: Այս պատճառով թուրքական կառավարությանը մեր պատասխանը պարզ է և հստակ` այսպես չի կարող շարունակվել»: Հիշեցնելով, որ վերջին շրջանում Թուրքիայում մեծ թվով պատգամավորներ, գիտնականներ և լրագրողներ են ձերբակալվել` Ռոթը նշել էր, որ Գերմանիայի կառավարությունը համագործակցության մեջ է բոլոր ճնշվածների հետ: «Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, այն բաց է քաղաքական հետապնդումների ենթարկվող ցանկացած անձի համար: Բոլորը կարող են ապաստան ստանալու խնդրանքով դիմել Գերմանիային»,- նշել էր նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]