Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բունդեսթագի պատգամավորները պահանջում են դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները

Բունդեսթագի պատգամավորները պահանջում են դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների կալանավորումը խիստ բացասական արձագանք է ստացել Գերմանիայից: Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ հորդորել են Եվրամիությանը դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Թոմաս Օփերմանը հայտարարել է, որ Թուրքիայում բռնատիրական կարգերի հաստատման հետևանքով ԵՄ-ի և Անկարայի միջև անդամակցության շուրջ բանակցությունները կարող են առկախվել: «Ընդդիմադիրներին բանտարկող երկիրը թող չակնկալի, որ բանակցությունները կարող են շարունակվել»,- ասել է նա:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում անխուսափելի կլինի բանակցային գործընթացից հրաժարվելը:

Գերմանիայի Ձախերի կուսակցության խմբակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Սևիմ Դաղդելենը ևս հայտարարություն է արել` ասելով, որ Էրդողանը «վաղուց արդեն հատել է կարմիր գիծը»: «Լրագրողներին և պատգամավորներին բանտարկող երկիրը Գերմանիայի գործընկերը չի կարող լինել»,- ասել է նա: Ազգությամբ թուրք պատգամավոր Դաղդելենը ցանկություն է հայտնել, որ դադարեցվեն Թուրքիա-ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: Բացի այդ, նա պահանջել է, որ Էրդողանի և նրա մտերիմ քաղաքական գործիչների դեմ պատժամիջոցներ կիրառվեն:

Կանաչների կուսակցության պատգամավոր, Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը, դատապարտելով ընդդիմադիրների և լրատվամիջոցների դեմ ճնշումները, նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի հետ փախստականների հարցով համաձայնագիրը: «Թուրքիան արագորեն առաջ է շարժվում բռնապետության ճանապարհով»,- ասել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]