Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Փորձագետը կանխատեսում է մինչև տարեվերջ Իրանի նախագահի այցը Հայաստան

Փորձագետը կանխատեսում է մինչև տարեվերջ Իրանի նախագահի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանագետ Վարդան Ոսկանյանի կանխատեսմամբ, Իրանի նախագահի այցը Հայաստան ամենայն հավանականությամբ կկայանա մինչև ընթացիկ տարվա վերջ:

«Դատելով իրանական լրատվական դաշտի ակտիվությունից, դատելով կողմնակի ազդակներից՝ այդ այցը կկայանա մինչև Ամանոր: Դիտարկելով  նման բարձր մակարադակով այցի նախապատրաստական աշխատանքները՝ այն, հավանաբար, կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին»,- այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց իրանագետը:

Նրա խոսքով՝ Իրանի նախագահի այցը պետք է գնահատել որպես ամփոփիչ: Վերջին շրջանում Հայաստան-Իրան համագործակցության շրջանակում զգալի քայլեր են իրականացվել, որոնք տվել են իրենց արդյունքները: Ժամանակն է, որ այդ արդյունքներն ամփոփվեն` նախանշվեն նոր ծրագրեր: Վարդան Ոսկանյանը հիշեցրեց, որ Հասան Ռոուհանին Հայաստանում դեռ չի եղել, սա կլինի նրա առաջին այցը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]