Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել ապաստան տրամադրել Թուրքիայում ճնշվածներին

Գերմանիան պատրաստակամություն է հայտնել ապաստան տրամադրել Թուրքիայում 
ճնշվածներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը խստորեն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարը խոսել է Die Welt պարբերականին տված հարցազրույցում:

«Թուրքիայում ներկայում տեղի ունեցող իրադարձությունները որևէ առնչություն չունեն եվրոպական արժեքների, օրինական պետության սկզբունքի, ժողովրդավարության և մամուլի ազատության հետ: Այս պատճառով թուրքական կառավարությանը մեր պատասխանը պարզ է և հստակ` այսպես չի կարող շարունակվել»,- նշել է նա:

Հիշեցնելով, որ վերջին շրջանում Թուրքիայում մեծ թվով պատգամավորներ, գիտնականներ և լրագրողներ են ձերբակալվել` Ռոթը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը համագործակցում է բոլոր ճնշվածների հետ: «Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, այն բաց է քաղաքական հետապնդումների ենթարկվող ցանկացած անձի համար: Բոլորը կարող են ապաստան ստանալու խնդրանքով դիմել Գերմանիային»,- նշել է նա:

Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարարը, հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ին հրապարակվել է ԵՄ Թուրքիայի առաջընթացի մասին զեկույցը՝ ընդգծել է, որ այն բացասական գնահատականներ է պարունակում: «Եվրահանձնաժողովը շատ իրատեսական, բաց և քննադատական կերպով կներկայացնի, թե ինչն է Թուրքիայում սխալ ընթացել կամ չի գործել: Ցավոք, նման բաները Թուրքիայում չափազանց շատ են»,- նշել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]