1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի ընտրություններում ավելի քան 43 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից

ԱՄՆ-ի ընտրություններում ավելի քան 43 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի համընդհանուր ընտրություններում առնվազն 43,2 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից օգտվել, ինչը ռեկորդային ցուցանիշ Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին այս տվյալները ներկայացրել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Վաղաժամկետ քվեարկությանն առավել մեծ թվով քաղաքացիներ են մասնակցել Ֆլորիդայի նահանգում՝ մոտավորապես 6,4 մլն մարդ: Իսկ ընդամենը վաղաժամկետ քվեարկությանը ռեկորդային մասնակցություն Է արձանագրվել  23 նահանգներում եւ Կոլումբիա համերկրային օկրուգում: Շատերը քվեարկել են նաեւ Էլեկտրոնային փոստով: Ինչպես նշում Է գործակալությունը, փոստով ուղարկված քվեաթերթիկներից շատերը դեռեւս շարունակում են ստացվել առանձին նահանգների ընտրական հանձնաժողովներում: Այդ կապակցությամբ վաղաժամկետ քվեարկման իրավունքից օգտված քաղաքացիների վերջնական թիվը կարող Է հասնել 50 միլիոնի:

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացվում են համընդհանուր ընտրություններ: Ընտրողները պետք Է հայտնեն, թե ում են նախընտրում տեսնել երկրի նախագահի ու փոխնախագահի պաշտոններում, ինչպես նաեւ վերընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ Կոնգրեսի 100 սենատորներից 34-ին, 12 նահանգների եւ երկու տարածքների՝ Պուերտո Ռիկոյի եւ Ամերիկյան Սամոայի նահանգապետներին եւ 15 խոշոր քաղաքների քաղաքագլուխներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]