Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ին զայրացրել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ-ին զայրացրել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարային զայրացրել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն հայտնել է, որ իրենք խստորեն դատապարտում են Ասելբորնի հայտարարությունը: Հայտարարելով, թե Լյուքսեմբուրգը գլխավորում է Եվրոպայում ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակը` Մուֆթուօղլուն ասել է, թե  Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հայտարարությունը խոսում է այն մասին, որ վերջինս չի կարող անել օբյեկտիվ հայտարարություններ:

Նախօրեին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը լրատվամիջոցներից մեկին հայտարարել է Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին: Ասելբորնը նշել է, որ Թուրքիայի արտահանման կեսը Եվրոպայի երկրներ է իրականացվում, իսկ Թուրքիա կատարվող ներդրումների 60 տոկոսը գալիս է Եվրամիության երկրներից: Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիայում քաղաքական լարվածության պարագայում որպես պաշտոնական Անկարայի նկատմամբ ճնշումների լծակ կարող են դիտարկվել տնտեսական լծակները: Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դատապարտել է Թուրքիայում գրանցված վերջին զարգացումները` ընդգծելով, որ Էրդողանը երկրում իրեն բացարձակ ուժ է կարծում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]