Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինական խորհրդարանում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ պատգամավորների թիվը

 Ուկրաինական խորհրդարանում ավելացել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ 
պատգամավորների թիվը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը կողմ ուկրաինացի խորհրդարանակնների թիվը գնալով աճում է: Տարբեր խմբակցություններից պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Genocide.org.ua-ն:    

Համաձայն աղբյուրի տեղեկատվության՝ 2015 թվականի ապրիլի 3-ին գրանցված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման նախաձեռնությանը միացել են «Վերածնունդ» կուսակցությունից պատգամավոր Դմիտրի Սվյատաշը, «Ընդդիմադիր բլոկ»-ից` Միխայիլ Դոբկինը և Դմիտրի Դոբկինը:

Ավելի վաղ բանաձևի ընդունմանն իրենց աջակցությունն էին հայտնել պատգամավորներ`«Ընդդիմադիր բլոկ»-ից Վադիմ Նովինսկին, «Վերածնունդ» կուսակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից` Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-ից` Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրեմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադիի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պիդբերեզնյակը, Վալերի Լունչեկնոն:  

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներին` արդարությանը հավատարիմ լինելու համար»:

2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ: Օրինագծի նախաձեռնողներն էին այն ժամանակ պատգամավորներ` Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը և Նվեր Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]