Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես կգա հին շենքերի պահպանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ

ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես կգա հին շենքերի պահպանման վերաբերյալ 
օրենսդրական նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է հուշարձանների ցանկում գրանցված արժեքների  գնահատման չափանիշների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակութային ոլորտում առկա տարբեր խնդիրների շուրջ նոյեմբերի 7-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաշվի առնելով այն երևույթը, որ վերջին շրջանում բազմաթիվ հին շենքեր են քանդվում, անդրադարձավ հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշներին: «Այսօր քննարկել ենք այդ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները և որոշել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Ըստ նրա` նոր նախաձեռնությամբ հարյուր տարվա պատմություն ունեցող շինությունները պետք է  պատմամշակութային արժեք և հուշարձան որակվեն: «Սեփականատերն իրավունք չի ունենա քանդել կամ հիմնովին փոխել դրանք: Նա պարտավոր կլինի պահպանել այդ շինությունները»,- հավելեց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը պետք է ամրագրել օրենքով, սակայն, թե երբ այն իրականություն կդառնա, Արմեն Ամիրյանը դժվարացավ պատասխանել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]