Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեում քննարկվել են ՀՀ զեկույցները

Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեում քննարկվել են ՀՀ 
զեկույցները

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում Կանանց նկատմամբ խտրականության վերացման ՄԱԿ-ի կոմիտեն իր 65-րդ նստաշրջանում նոյեմբերի 4-ին քննարկեց Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցները։ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ կառավարության աշխատակազմի, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ներկայացուցիչները, ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զեկույցի դիտարկումն անցավ Կոմիտեի անդամների հետ բաց և կառուցողական երկխոսության մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեց Կոնվենցիայում ամրագրված իրավունքների իրականացման ընթացքը: Անդրադարձ կատարվեց, մասնավորապես, Հայաստանի քաղաքական կյանքում և պետական կառավարման ոլորտում կանանց մասնակցությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, զբաղվածության խնդրին, տնտեսության տարբեր ճյուղերում, առողջապահության, կրթության, դատաիրավական համակարգերում կանանց և տղամարդկանց հավասարության ապահովմանը։

Պատասխանելով Կոմիտեի անդամների հարցադրումներին՝ ՀՀ պատվիրակությունը տեղեկացրեց գենդերային հավասարության ոլորտում ձեռնարկված քայլերի, իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունների և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ` շեշտելով, որ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում սույն Կոմիտեի հանձնարարականները հիմք են հանդիսանում տվյալ բնագավառում քաղաքականության ձևավորման և հետագա քայլերի մշակման համար։ Կոմիտեի անդամներին ներկայացվեցին նաև ադրբեջանական տարբեր քաղաքներում կազմակերպված հակահայ ջարդերի արդյունքում Հայաստանում ապաստան գտած հարյուր հազարավոր փախստականների ինտեգրման ուղղությամբ իրականացված քայլերն ու Սիրիայից Հայաստան եկած փախստականների խնդիրները:

Տեղեկանք. Ընդունված ընթացակարգի համաձայն՝ առաջիկա շաբաթների ընթացում Կոմիտեն կնախապատրաստի և կներկայացնի կանանց իրավիճակը բարելավելու վերաբերյալ Հայաստանին ուղղված իր հանձնարարականները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]