Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսուլի ազատագրման համար կազմված կոալիցիոն ուժը բավականին փխրուն է. քաղաքագետ

Մոսուլի ազատագրման համար կազմված կոալիցիոն ուժը բավականին փխրուն է. քաղաքագետ

 ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրաքի Մոսուլ քաղաքում առկա ռազմական և քաղաքական իրավիճակը բավականին խճճված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ Մոսուլի ազատագրման համար կազմված կոալիցիան բավականին փխրուն  է, քանզի դրա մեջ մտնում են տարբեր արժեքներ ունեցող ուժեր:

«Վերջին տվյալներով, Մոսուլի ազատագրման համար կոալիցիոն ուժերը ունեն մոտ 100 հազար զորք ընդդեմ 5-հազարանոց «Իսլամական պետություն» խմբավորման: Հակաահաբեկչական կոալիցիայում ընդգրկված են շիաներից կազմված զորքերը, իրաքյան ուժերը, որոնց մեծամասնությունը սունիներ են, և քրդական բանակը»,- ասաց քաղաքագետը և հավելեց, որ Մոսուլ քաղաքը ամբողջապես կազատագրվի, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի:

Իսկադարյանի կարծիքով՝ Մոսուլի ազատագրումից հետո դիվիդենտների բաշխման խնդիր է առաջանալու:

«Մոսուլի ազատագրումից հետո կոալիցիայի կազմի մեջ մտնող ամեն ուժ հավակնելու է իր  ավարի մի մասը վերցնելուն: Մոսուլի հիմնական ավարը նավթն է, իսկ այն էական դեր է խաղալու այդ ուժերի հետագա գոյատևման համար»,- ընդգծեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար շատ կարևոր է հետևել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին, քանզի Իրաքի հյուսիսում փաստացի կազմավորվում է քրդական պետություն, իսկ քրդերը քաղաքական առումով կապված են Հայաստանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]