Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքյան Քրդստանը ռազմական եւ հումանիտար օգնություն Է խնդրել ՌԴ-ից

Իրաքյան Քրդստանը ռազմական եւ հումանիտար օգնություն Է խնդրել ՌԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի  քրդական ինքնավար շրջանի կառավարության միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Բաքիրը ՌԴ արտաքին գործերի փոխնախարար եւ ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ընթացքում դիմել Է ռազմական եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բաքիրը պատմել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 7-ին:

«Մենք Ռուսաստանից հումանիտար օգնություն ենք խնդրել այն փախստականներին աջակցելու համար. որոնք Իրաքյան Քրդստան են եկել երկրի այլ տարածաշրջաններից, ինչպես նաեւ Սիրիայից»,- ասել Է Բաքիրը: Բացի այդ, պատասխանելով հարցին, թե նա ռազմական օգնություն խնդրել Է արդյոք ռուսական կողմից, Բաքիրը հայտարարաել Է. «Այո, մենք նման աջակցություն խնդրել ենք»:

Միխայիլ Բոգդանովի եւ Ֆալահ Բաքիրի հանդիպումը կայացել Է նոյեմբերի 1-ին: Ինչպես նշվել Է, կողմերը քննարկել են պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ եւ Իրաքի քաղաքական իրադրությունը: Արծարծվել են Ռուսաստանի եւ Իրաքի, մասնավորապես, Քրդական ինքնավար շրջանի միջեւ հետագա համագործակցության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]