Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զոհված տղաների հերոսությունները պետք է ոսկե տառերով գրվեն պատմության էջերում. Ադամ Սահակյանի մայր

Զոհված տղաների հերոսությունները պետք է ոսկե տառերով գրվեն պատմության էջերում. 
Ադամ Սահակյանի մայր

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական և պետք է ոսկե տառերով գրվեն հայոց պատմության էջերում: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյանը: «Հիմա, ավելի քան երբևէ բոլորը հասկանում են, որ տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել՝ խափանելով թշնամու ծրագրերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Գայանե Սահակյանը հավելեց, որ վիշտը մեծ է իր և հայրենիքի համար նահատակված մյուս զինվորների ծնողների համար, բայց կա մի անսահման հպարտություն, որ իր որդին` սերժանտ Ադամ Սահակյանը,  2016 թվականի ապրիլի 1 լույս 2-ի գիշերը, գտնվելով Ջաբրայիլի մարտական դիրքերից մեկում և լինելով այդ դիրքի ավագը, գլխավորել է մարտը և մոտ 4-5 ժամ պահել է դիրքը,  իր ջոկատով հետ մղել թշնամուն՝  հասցելով նրան զգալի կորուստներ, պայքարելով  արյան մինչև վերջին կաթիլը՝ ընկնելով հերոսի մահով: «Կրկին ու կրկին ուզում եմ ասել՝ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկել են հայոց հողը պաշտպանելու համար»,- նշեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]