Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքացիական անձանց թիրախավորելը Ադրբեջանի ոճն է. Դավիթ Բաբայան

 Քաղաքացիական անձանց թիրախավորելը Ադրբեջանի ոճն է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը  «Արմենպրես»-ի  հետ զրույցում հերքեց ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվությունը, որի համաձայն հայկական զինուժն իբր կրակահերթեր է արձակում Թափկարակոյունլու գյուղի հովիվների ուղղությամբ:

«Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մենք երբեւիցե չենք թիրախավորում քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտներ: Դա Ադրբեջանի նման ահաբեկիչ, հանցագործ երկրի ոճն է»,- ընդգծեց Բաբայանը` օրինակ բերելով ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից կատարված վայրագությունները  Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում:

«Կարծես թե Ադրբեջանում այդ հակահայկական պրոպագանդան բավականին բարդ խոչընդոտների է առերեսվում: Այդ իսկ պատճառով էլ նրանք նման սարսափելի եւ սուտ տեղեկություններ են հաղորդում»,- հավելեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն ավելի վաղ տեղեկատվություն էր տարածել, թե իբր հայկական զինված ուժերը կրակաերթեր են արձակում Թափկարակոյունլու գյուղի խաղաղ բնակչության եւ հատկապես հովիվների ուղղությամբ: Գործակալությունը գրում է, թե կրակահերթի արդյունքում սատկել է մեկ կով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]