1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում ձերբակալվել է Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը մեջլիս ներկայացրած Սեբահաթ Թունջելը

 Թուրքիայում ձերբակալվել է Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը մեջլիս ներկայացրած 
Սեբահաթ Թունջելը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թունջելն այն մարդկանց շարքում էր, ովքեր հավաքվել էին Դիարբեքիրի դատարանի առջև, որտեղ տարել էին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված մի շարք պատգամավորների: Դատարանի մոտ եկած ոստիկանությունը պահանջել է հավաքվածներին հեռանալ: Թունջելը, ինչպես նաև մի խումբ այլ անձինք հրաժարվել են ենթարկվել ոստիկանության կարգադրությանը, ինչի հետևանքով ձերբակալվել են:

Սեբահաթ Թունջելը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններով: 2014 թվականին նա, լինելով պատգամավոր, մեջլիս էր ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկում էր, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրեր      պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]