1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը հնարավոր է վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի. Սուրեն Ալոյան

Հայաստանը հնարավոր է վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի. Սուրեն 
Ալոյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը նոյեմբերի 4-ին Dasaran կրթական ծրագրի վերաբերյալ համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Լևոն Մկրտչյանը կարևորեց Dasaran կրթական ծրագրի կատարած և կատարվող աշխատանքները։ Նա նաև նշեց, որ այդ ծրագիրը իր ձևաչափով համապատասխանում է համաշխարհային բարձրագույն չափորոշիչներին։ «Մենք վստահ կարող ենք ասել, որ ՀՀ-ում ունենք մի գործիք, որը ձևավորվել է երկարատև աշխատանքի շնորհիվ, և դրա միջոցով հնարավոր է զարգացնել էլեկտրոնային կրթության համակարգը մեր երկրում»,- շեշտեց նախարարը։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է բարելավելու Հայաստանում կրթության որակը, բարձրացնելու կրթության կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը, կիրառելու համաշխարհային կրթության և կրթական ձևերի լավագույն փորձը։

Սուրեն Ալոյանի խոսքով` այս ճանապարհով Հայաստանը հնարավոր կլինի վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի։ 
Հաշվի առնելով Dasaran-ի՝ կրթության բնագավառում մինչ այժմ ներդրած զգալի ավանդը, միջազգային հեղինակությունն ու նվաճումները ՀՀ կրթության և գիտության նախարարը Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանին պարգևատրեց նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»։  Նվաճումներից մեկը եղել է այն, որ 75 երկրների շրջանակներում ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարական ծրագրերից մեկը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]