Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԲ-ն գտել Է Քլինթոնի նոր նամակներ, որոնք վերաբերում են պետքարտուղարի պաշտոնում նրա ծառայությանը

ՀՀԲ-ն գտել Է Քլինթոնի նոր նամակներ, որոնք վերաբերում են պետքարտուղարի պաշտոնում նրա ծառայությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքննությունների համերկրային բյուրոն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի ծառայությանը վերաբերող Էլեկտրոնային նամակներ Է հայտնաբերել այն նոութբուքում, որը պատկանում Է նրա օգնական Հումա Աբեդինի ամուսնուն՝ Էնթոնի Վիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի մի պաշտոնյայի: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ հայտնաբերված նամակները պատճեները չեն այն նամակների, որոնք գտնվել են Քլինթոնի անձնական սերվերում: Այս պահին, ինչպես նշում Է հեռուստաալիքը, մնում Է որոշել, թե գտնված նամակները կարեւոր են արդյոք վերսկսված հետաքննության համար:

Քլինթոնը 2009 – 2013 թվականներին պետքարտուղար եղած ժամանակ ծառայական եւ մասնավոր նամակագրություն Է վարել սեփական մասնավոր սերվերի միջոցով: Դրա համար նրան մեղադրել են տեղեկատվության թաքուցման եւ պետական գաղտնիքների հնարավոր արտահոսի մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]