Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի նախագահը հավանություն Է տվել իր նկատմամբ հետաքննություն անցկացնելուն

Հարավային Կորեայի նախագահը հավանություն Է տվել իր նկատմամբ հետաքննություն անցկացնելուն

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ընդունել Է իր սխալները, որոնք թույլ են տրվել իր ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի հետ սերտ կապի հետեւանքով, դրանք համարելով «սրտակեղեք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարավկորեական հեռուստատեսությամբ երկրի ժողովրդին հղած ուղերձում նա հայտարարել Է, թե պատրաստ Է այն բանին, որ  հետաքննություն անցկացվի ծավալված քաղաքական սկանդալում նրա ունեցած դերակատարության շուրջ:

Ինչպես տեղեկացվել Է, Ցոյ Սուն Սիլը, որեւԷ պաշտոն չզբաղեցնելով վարչակազմում, օգտվելով նախագահի հետ անձնական հարաբերություններից, խմբագրում Էր նրա հանրային ճառերը՝ դրանով իսկ հնարավորություն ունենալով ստվերային ազդեցություն գործել քաղաքականության վրա: Բացի այդ, նա խառն Է եղել ոչ կառավարկան կազմակերպությունների ֆինանսավորման մեքենայություններին:

Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն Է խնդրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]