Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմի զոհված հերոսի գծանկարները կներկայացվեն ցուցահանդեսում

Ապրիլյան պատերազմի զոհված հերոսի գծանկարները կներկայացվեն ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 3  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առըթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում նոյեմբերի 4-ին կբացվի ապրիլյան պատերազմի հերոս, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, Ադամ Սահակյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Այդ աշխատանքները հիմա նշխարի հանգույն են մեզ համար, իսկ իր կյանքի տաղանդավոր գծանկարը նա գծեց մարտի դաշտում:

Սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, գտնվելով առաջնագծում և լինելով դիրքի ավագը, գլխավորել է մարտը՝ զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու դեմ և վերջինիս հասցրել զգալի կորուստներ: Պայքարեց մինչև արյան վերջին կաթիլը մեր օրերի  հերոս Ադամ Սահակյանը:

Ադամի՝ թշնամու դեմ մղած ժամեր տևած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի գնդին տեղակայվել և ամրանալ ռազմնաճակատի 2-րդ գծում:

Արդյունքում՝ «հրեշտակների ջոկատ» անվանյալ՝ Ադամ Սահակյանն իր զինակից ընկերներով կոտրելով  թշնամու ողնաշարը՝ կանխել է նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]