Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քրդերն ԱՄՆ-ի հետ պայմանավորվել են Ռաքայի համար ճակատամարտին Թուրքիայի չմասնակցելու շուրջ

Քրդերն ԱՄՆ-ի հետ պայմանավորվել են Ռաքայի համար ճակատամարտին Թուրքիայի չմասնակցելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում գործող քրդական ուժերն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ պայմանավորվել են, որ Թուրքիան չի մասնակցելու «Իսլամական պետություն» խմբավորումից Ռաքայի ազատագրմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել Է քրդերի ներկայացուցիչը:

Կոալիցիան պատրաստվում Է Ռաքայի ազատագրման գործողությունը կազմակերպել՝ որպես ցամաքային ուժեր քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) օգտագործմամբ: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ավելի վաղ հայտարարել Էր, որ Թուրքիան կարող Է մասնակցել գործողությանը, նրա հետ բանակցություններ են վարվում: Քրդերը դեմ Էին Թուրքիայի մասնակցությանը:

«Թուրքիայի մասնակցության հարցը որոշվել Է կոալիցիայի հետ: Թուրքիայի մասնակցություն չի լինելու»,-գործակալությանը հայտարարել Է ՍԴՈւ-ի ներկայացուցիչ Թալյալ Սելոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]