1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ

 Հայաստանը շարունակում է բանակցությունները ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրոպական Միության ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ շարունականաբար բարձրացնում է մուտքի վիզաների ազատականացման գործընթացը սկսելու հարցը: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Մենք ակնկալում ենք, որ ինչպես Վրաստանի և Մոլդովայի պարագայում, Հայաստանի դեպքում նույնպես պետք է գործընթացը սկսվի Եվրոպական հանձնաժողովի կողմից գնահատման առաքելության այցով, որին կարող է հաջորդել նույն հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման վերաբերյալ գործողությունների ծրագրի ներկայացում Հայաստանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Կարեն Նազարյանի խոսքով՝ դա էլ իր հերթին ռեֆորմներ պարունակող գործընթաց է: «Ենթադրում եմ, որ մենք արագ կանցնենք այս ճանապարհով՝ դրանով հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ և շահավետ դարձնել մեր քաղաքացիների պայմանները  դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ ճամփորդությունների համար»,- եզրափակեց ԱԳ նախարարի տեղակալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]