Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով Կարեն Կարապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ

Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով Կարեն Կարապետյանը տվեց մի 
շարք հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց բանակցել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական ամբողջ տնօրինումը և կառավարումը, անցնեն պետական կառույցներին: Այդ հանձնարարականը վարչապետը տվեց կառավարության նիստում:

Կարեն Կարապետյանը, միաժամանակ, ՀՀ ֆինանսների և Արդարադատության նախարարներին հանձնարարեց  «Փարքինգ Սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցություններում աջակցել Երևանի քաղաքապետարանին և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն համայնքային կառույցներին:

«Հանձնարարում եմ Ոստիկանապետին մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի էական արդյունքներ»,- նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ քննարկել ու ներկայացնել առաջարկություն՝ երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղիների նկատմամբ կանոնակարգումների փոխհատուցումների վերաբերյալ:

Արդարադատության նախարարին հանձնարարվեց քննարկել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Հանձնարարվեց Ոստիկանապետի հետ համատեղ ներկայացնել առաջարկություն՝ վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկելու գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Այս հանձնարարականների իրականացման համար վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց ապահովել առավելագույն աշխատակազմ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]