Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ. Սլովակիայի խորհրդարանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության մասին

Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ. Սլովակիայի խորհրդարանի նախագահը՝ 
Հայոց ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն ուրախ է, որ Սլովակիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ազգային ժողովում ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծեց, որ մարդկությունը պարտավոր է հիշել և հարգել պատմությունը: «Այս տարի Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին ես ծանր վիրահատություն էի տարել, սակայն հասկացա, որ իմ պարտքն է մեր խորհրդարանի անդամների հետ այցելել Հայաստան և գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դանկոն:

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է իմանան և հասկանան հայ ժողովրդի պատմությունը, ընկալեն, թե որքան տառապանքներ է կրել հայ ժողովուրդը: «Ես շատ եմ սիրում օգտագործել մի նախադասություն, որը ձեզանից եմ սովորել. «Կարելի է ներել, բայց երբեք չի կարելի մոռանալ»: Այո, պատմությունը մոռանալ երբեք չի կարելի»,- ասաց Սլովակիայի խորհրդարանի նախագահը:

Եզրափակելով խոսքը՝ Անդրեյ Դանկոն  Սլովակիայի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ ղեկավարությանը կազմակերպած ջերմ ընդունելության համար:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից այս տարվա ապրիլին սանձազերծած ագրեսիան, ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը, ինչպես նաև տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ համագործակցության վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]