Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համաշխարհային բանկի խումբը ցանկանում է աջակցել Հայաստանին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում

Համաշխարհային բանկի խումբը ցանկանում է աջակցել Հայաստանին օտարերկրյա 
ներդրումներ ներգրավելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի խմբի փորձագետն ընդգծում է տարածաշրջանում Հայաստանի մրցակցային առավելությունը: ՀՀ արտգործնախարարությունում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ նոյեմբերի 1-2-ն անցկացված «Տնտեսական դիվանագիտություն» խորագրով սեմինար-քննարկման շրջանակում խոսվել է Հայաստանին օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում աջակցություն ցուցաբերելու մասին:

«Հայաստանը փորձում է տարբեր ձևերով ավելի շատ օտարերկրյա  ներդրումներ ներգրավել, ինչի հարցում մենք ցանկանում ենք աջակցել: Մի քանի գործոններ կան, որոնց միջոցով Կառավարության, նախարարության հետ փորձում ենք լուծել այդ հարցը՝ տեխնիկական օգնություն, ներդրումային միջավայրի բարելավում, որոնք միտված են բիզնես դաշտի ամրապնդմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Համաշխարհային բանկի խմբի փորձագետ, առևտրի և մրցունակության գծով ղեկավար Իվան Անտոն Նիմակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]