Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կառավարությունը խնդիր է դրել գիտության ոլորտն ապահովել երիտասարդ կադրերով

Կառավարությունը խնդիր է դրել գիտության ոլորտն ապահովել երիտասարդ կադրերով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նոր ծրագրով նախատեսված է սահմանել գիտահետազոտական կազմակերպությունների վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում` նշելով 70 տարեկանի շեմը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում այդ մոտեցումը նույնպես կա, երբ որոշակի տարիքից հետո գիտաշխատողները կարող են զբաղվել խորհրդատվական աշխատանքով, բայց ոչ` վարչական: Նա, ներկայացնելով կադրային ներուժի վերլուծության տվյալները, նշեց, որ  բարձր տարիքի աշխատողների թիվն ավելի մեծ է, քան երիտասարդներինը: Գիտության ոլորտից երիտասարդ կարդրերի արտահոսք կա:

«Երիտասարդ կադրերի տեղաշարժի խնդիրը միայն  Հայաստանին չի վերաբերում, դա գլոբալ է: Ներկա զարգացումները բերում են նրան, որ կադրերը գնում են այն ոլորտ, որը շատ արագ է զարգանում: Փաստն այն է, որ գիտության ոլորտում աշխատում են մարդիկ, ովքեր նվիրված են իրենց աշխատանքին: Գիտությունը բաց համակարգ է, միշտ էլ լինելու է կադրերի տեղաշարժ, մենք պետք է այնպես անենք, որ ապահովենք գիտական կարդերի վերադարձը Հայաստան: Այդ համատեքստում խնդրի լուծման ծրագրերից է ռեինտեգրացիա միջազգային դրամաշնորհը,  ըստ որի, արտասահմանում որոշակի ժամանակահատված ասպիրանտուրա սովորած անձի համար իր երկրում պետք է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմաններ»,-ասաց Վարդան Սահակյանը: Նրա խոսքով, դրանից բացի կան ծրագրեր, որոնց շրջանակում խրախուսվում են մինչև 35 տարեկան գիտնականների աշխատանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]