Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Instagram-ն օգտատերերին թույլ կտա առցանց-գնումներ կատարել հավելվածում

Instagram-ն օգտատերերին թույլ կտա առցանց-գնումներ կատարել հավելվածում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram ծառայությունն սկսել Է նոր միջոցների թեստավորումը՝ շարժական հեռախոսների՝ իր հավելվածի միջոցով առցանց-գնումներ կատարելու համար: Ինչպես հաղորդվում Է ընկերության պաշտոնական բլոգում, սույն գործառույթն առայժմ մատչելի Է սոսկ ԱՄՆ-ում սոցիալական ցանցի օգտատերերի համար iOS հարթակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Նոր միջոցներն ավելի շատ հնարավորություններ կընձեռեն օգտատերերին անմիջապես գնումից առաջ առեւտրանիշին ծանոթանալու համար եւ կհեշտացնեն ապրանքների ձեռքբերման գործընթացը»,- նշում են ընկերությունում: Ներկայում Instagram-ի հետ համատեղ թեստավորմանը մասնակցում են 20 մանրավաճառ-առեւտրանիշեր, ինչպիսիք են Kate Spade-ը եւ JackThreads-ը:

Մասնավորապես, առցանց-գնման մեխանիզմը բաղկացած կլինի մի քանի քայլերից. Instagram-ում գովազդային գրառման ստորին ձախ անկյունում կհայտնվի "tap to view" («սեղմել դիտման համար») հատուկ պատկերիկը, ինչից հետո օգտատերերը կկարողանան մանրամասն տեղեկատվություն տեսնել ապրանքի եւ դրա գնի վերաբերյալ: Գնումը կկատարվի "shop now" («գնել այժմ») պատկերիկը սեղմելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]